вторник, 14 июля 2015 г.

Օր 1: Ամառային ճամբարի մեկնարկ

«Շախմատ-մաթեմատիկա-լող» ամառային ճամբարը մեկնարկեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:









Առաջին օրը ճամբարում ընթացավ ըստ նախապես որոշված օրակարգի. մասնակիցները ողջունեցին իրար առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ, երգեցին, պարեցին, իսկ առավոտյան մարմնամարզությունը հետևեց դրանց: Այն սովորողները, ովքեր մեր կրթահամալիրից չէին, սովորեցին կրթահամալիրի հիմնը, ծանոթացան մեր վարքուբարքին ու ընկերացան իրար հետ: Օրը շարունակվեց լողի պարապմունքով, իսկ ընդմիջումից հետո մասնակիցները սկսեցին մաթեմատիկայի դասը: Լուծեցին տրամաբանական և թվաբանական խնդիրներ, լսեցին հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին: Դասից հետո հերթը մարզադահլիճինն էր: Ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ և ատլետիկա... Ճամբարականները բարձր տրամադրությամբ ավարտեցին օրը:
Ներկայացնում եմ հաջորդ օրվա ծրագիրը.
10:00-10:20 Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:20-10:45 Մաթեմատիկա. Խնդիրների լուծում
10:45-11:30 Սպորտային պարապմունքներ
11:30-12:30 Լող
12:30-13:30 Ընդմիջում
13:40-14:40 Շախմատ
14:40-15:00 Օրվա ամփոփում

Комментариев нет:

Отправить комментарий