Ամառային ճամբար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ-ՇԱԽՄԱՏ-ԼՈՂ» զբաղվածությամբ:
Հուլիսի 13-24-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ակումբում` ժամը 10:00-15:00: Հասցե` Երևան 0064, Ա.Բաբաջանյան 25:
Ճամբարի մասնակցավճարն է.
- Երևանից հաճախողների համար` 20,000 դրամ (օրական 2000 դրամ)
- Մարզերից և Արցախից հաճախողների համար` 30,000 դրամ (օրական 3000 դրամ)
Երևանում բնակվողների համար ճամբարի արժեքը ներառում է` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, մեկանգամյա սնունդ:
Մարզերից և Արցախից եկողների համար` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, երեքանգամյա սնունդ և կացարան: Ըստ ցանկության` շրջայց Երևան քաղաքով (թանգարաններ, պատկերասրահ, տեսարժան վայրեր, եկեղեցիներ, այգիներ ու հուշարձաններ): Երևանի ներսում շրջայցը կներառվի մասնակցավճարի մեջ:
Ինչպես նաև` հուլիսի 18-ին նախատեսվում է հայրենագիտական ճամփորդություն(արժեքը կավելանա միայն ճանապարհածախսի համար):
Հուլիսի 24-ին` տեղի կունենա ճամբարի ամփոփում և հավաստագրերի հանձնում մասնակիցներին:
Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտական, պարային և ընդհանուր զարգացվածության ժամեր, ինտելեկտուալ խաղեր, մաթեմատիկական և շախմատային հետաքրքիր բացահայտումներ: Մասնակիցները` ըստ ցանկության կարող են ներկայացնել ինչ-որ հետաքրքիր առաջարկներ` ցանկացած թեմայով(սեմինար, քննարկում, բանավեճ, խաղեր և ճամփորդություններ):
Կարող են մասնակցել 8-ից 15 տարեկան բոլոր սովորողները: Ցանկացողները մինչև հուլիսի 12-ը կարող են զանգահարել (374)43.32.02.20 հեռախոսահամարով կամ գրել shaxmathlox@gmail.com կամ k-syuzi@mskh.am (syuzikarapetyan15@gmail.com) էլ հասցեներով:
Կազմակերպիչներ` Սյուզի Կարապետյան և Գոհար Իշխանյան:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ :)
Комментариев нет:
Отправить комментарий